Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի օրհներգը փոխելու հարցը քննարկելն արհեստական է։
«Առհասարակ իմաստ չուներ հանդես գալ օրհներգի փոփոխության հարցով, որովհետև մեր հիմնը ճանապարհ է անցել և ունի պատմություն։ Ավելի լավ կլիներ, եթե իշխանությունն անցներ ավելի հրատապ խնդիրներ լուծելուն»,– ասում է Գրիգորյանը:
Հայաստանի օրհներգը փոխելու հարցն օրակարգ մտցրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ավելի ուշ այդպիսի առաջարկով սփյուռքի գաղթօջախներին նամակներ գրեց այսօր արդեն գոյություն չունեցող Սփյուռքի նախարարությունը:
Գրիգորյանը մեջբերում է այն բացասական արձագանքները, որոնք նույն սփյուռքը հետ է ուղարկել հայրենի իշխանություններին:
Տարիներ առաջ օրհներգը փոխելու ևս մեկ նախաձեռնություն կար: Իրենց առաջարկներն ունեին անգամ անվանի կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը:
Մաեստրո Մանսուրյանը, ըստ Գրիգորյանին հասած լուրերի, վերանայել է իր դիրքորոշումը: Օրհներգի ամենամեծ արժեքը պատմական նշանակությունն է, ոչ թե երաժշտությունն ու խոսքը: