Քարվաճառի ազատագրման ժամանակ առգրավված 60 մմ-անոց թուրքական ականանետը

Այսօր լրանում է Քարվաճառի ազատագրական և հակահարձակողական մարտերի 25 ամյակը:
Sputnik

Արցախի ՊԲ-ից կազմված զորախումբը (Ասկերանի ՊՇ,Կենտրոնական ՊՇ,Մարտակերտի ՊՇ,77-րդ առանձին գումարտակի, 71-րդ ԱՄՀԳ-ի, ՀՀԲր-ի, ԻՍԳ և այլ օժանդակող ծառայություններից) անցնելով հակահարձակման Չիչագլի բարձունք-Բաղրլը բարձունք-Բուզդուխ բարձունք-լիճ Կանիգյոլ բնագծերով,  ճեղքելով թշնամու պաշտպանությունը, դուրս եկան Յանշաղ բնակավայրը, թիկունքից կտրելով թշնամու բազմահազարանոց զորախմբին (առնավազն 2 ՄՀԲր 5000-ից ավելի անձնակազմով). այս մասին պատմում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, որն անցել է Արցախյան ազատամարտի ամբողջ թեժ ճանապարհը:

Ղարամյանը տեսանյութ է հրապարակել որտեղ ազատամարտիկները ծանոթանում են հակառակորդից առգրավված զինատեսակի՝ 60 մմ-անոց թուրքական արտադրության ականանետի հետ: Ականանետի հետ հակառակորդից խլել էին նաև զինատեսակի մոտ 1000 արկեր:

Գեներալ-լեյտենանտը նշում է, որ այդ զենքը իր մոտ է եղել մինչև հրադադարի կնքումը: