Ոչ մի մարզասարք. Թինա Կանդելակին ներկայացրել է վարժություններ` կատարյալ կազմվածքի համար

Հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես ձեռք բերել մոտիվացիա և հասնել արդյունքների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի հեռուստաաստղ Թինա Կանդելակին վարժություններ է արել` կատարյալ կազմվածք ունենալու համար, ապա տեսանյութը հրապարակել Instagram սոցիալական ցանցում։

«Սեփական մարմնի վարժությունները նվազագույն տարածք են զբաղեցնում, չեն պահանջում մարզասարքեր և հիանալի համադրվում են այժմ հայտնի ինտերվալային մարզումների հետ։ Հիմա ես մարզվում եմ այդ սխեմայով և միաժամանակ նիհարում, որովհետև ձմռանը մարդիկ քաշ են հավաքում», – տեսանյութի տակ գրել է Կանդելակին։

Նրա խոսքով` այդ մեթոդիկան առաջին անգամ թույլ է տալիս նրան նիհարել կալորիականությունը չնվազեցնելու հաշվին, ինչն միշտ իր հետ բերում է ախորժակի բարձրացում։

«Հարգանքներս, ջանա»․ Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին մեդիասկանդալի կապակցությամբ

«Ուստի կենտրոնանում ենք մթերքների հետ աշխատանքի վրա, որոնք կալորիականության շրջանակում լուծում են ախորժակի խնդիրը, օգնում նվազեցնել ճարպի զանգվածը և միաժամանակ մկաններ աճեցնել։ Ապագան պատկանում է կառավարվող ածխաջրերով դիետային և հագենալու ինդեքսին։ Տեսանյութն ուղղված է մոտիվացիա ստեղծելուն և արդյունքի հասնելուն։ Հ.Գ. Գարունը մոտ է», – գրել է Կանդելակին։

Տեսանյութը 15 ժամում դիտել են ավելի քան 142 հազար անգամ։

Հիշեցնենք, որ Թինաթին Կանդելակին ծնվել է Թբիլիսիում 1975 թվականի նոյեմբերին։ Հայրը` Գիվի Կանդելակին, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բժիշկ։ Նա երկու երեխա ունի գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ ամուսնությունից։ Ամուսնուց բաժանվել է 2010 թվականին։ 2014 թվականին ամուսնացել է գործարար Վասիլի Բրովկոյի հետ։