ՌԱԴԻՈ

«Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում` օդում կախված հարցերի». Վլադիմիր Կարապետյան

ՀԱԿ ներգրավվածություն պետական կառավարման համակարգում, Հայաստան-Իրան հարաբերություններ, Արցախյան հակամարտության բանակցային գործընթաց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը. այս և այլ թեմաների շուրջ Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Sputnik

«Մարտահրավեր է լինել մամուլի քարտուղարն այն վարչապետի, որը նախկինում ղեկավարել է լրատվամիջոց ու բարձր պրոֆեսիոնալիզմով է տիրապետում ոլորտին». այս մասին Sputnik Արմենիայի եթերում այսօր՝ փետրվարի 11-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով մամուլի հետ շփման վերաբերյալ հարցին Կարապետյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ քննարկվել է հարցը և բոլոր տարբերակներն օգտագործվելու են մամուլի հետ շփման համար, մասնավորապես, հաշվի առնելով հասարակության ու լրատվամիջոցների հետաքրքրվածությունը վարչապետի և կառավարության գործունեության վերաբերյալ։

«Վստահեցնում եմ, որ կառավարությունը շարունակելու է բաց աշխատանքը լրատվամիջոցների հետ, և ես միայն դրական զարգացում եմ այդ ուղղությամբ տեսնելու»,- ասաց գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը։

Ըստ Կարապետյանի, փետրվարի 12-ին, երբ Ազգային ժողովում կներկայացվի կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում` օդում կախված հարցերի։

Փաշինյանի հաջորդ շփումը ԶԼՄ հետ կլինի առաջիկայում` մամուլի ասուլիսի միջոցով։
Ինչ վերաբերում է ֆեյսբուքի ուղիղ եթերներին, ապա Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ այդ ուղիղ շփումները հասարակության հետ շարունակական կլինեն։

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան