«Գրեմմիի» դափնեկիրների անունները հայտնի են. Գագան ու Գամբինոն մի քանի արձանիկ ստացան

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունն անակնկալներով է անցել։ Ոմանք նույնիսկ մի քանի մրցանակի են արժանացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում ավարտվեց «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը։

Կինոյի, արվեստի և աստղերի աշխարհ․ լուսանկարներ Բեռլինի 69-րդ կինոփառատոնից

Տարվա երգ ճանաչվեց Չայլդիշ Գամբինոյի (Դոնալդ Գլովեր) This Is America ստեղծագործությունը: Նա արձանիկներ ստացավ նաև «լավագույն տեսահոլովակ», «լավագույն ռեփ–կատարում» և «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում։

Լեդի Գագան նույնպես երեք արձանիկի արժանացավ։ Նա «Joanne» երգի համար հաղթեց «Լավագույն սոլո փոփ–կատարում» անվանակարգում, ևս երկուսն էլ ստացավ «Լավագույն դուետային կատարում» և «Կինոյի և հեռուստատեսության համար երգ» անվանակարգերում Բրեդլի Քուպերի հետ ձայնագրած Shallow ստեղծագործության համար։

«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթեց քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:

Լավագույն սկսնակ արտիստ ճանաչվեց Դուա Լիպան:

«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթեց Արիանա Գրանդեն՝ Sweetener ալբոմով:

Լավագույն ռոք ալբոմ ճանաչվեց Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը:

Բեռլինի կինոփառատոնի 2-րդ օրվա լուսանկարները. գլխավոր դերերում են Աֆլեքն ու Օզոնը

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթեց Քրիս Քորնելի When Bad Does Good երգը:

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթեց St Vincent-ի Masseduction-ը:

Տարվա պրոդյուսեր ճանաչվեց Ֆարել Ուիլյամսը:

Նշենք, որ այս տարի «Գրեմմիի» «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված էր նաև Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ։ Այդ անվանակարգում հաղթեց դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ: