«Ռիվալ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Ելիզավետա Ասատրյանն ու «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում խոսում են նշված ընկերությունների միջև առաջացած վիճահարույց խնդրի մասին:
Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի անմիջական հարևանությամբ կառուցվում է նավթամշակման գործարան, որի շինարարության և առաջիկա շահագործման փաստը վրդովեցրել է «Սեմուր Ընդ Կո» և «Ռիվալ» ընկերությունների տնօրինությանը, որոնք այդ նույն տարածքում ունեն հսկայական պտղատու այգիներ և հենց նույն տարածքում կազմակերպում են էկոլոգիապես մաքուր չրի արտադրություն։
Ընկերության տնօրինությունը, գործարանի կառուցման օրվանից մինչև հիմա, տարբեր ատյաններ դիմելով, փորձում է հասնել շինարարության կասեցմանը, բայց հարցը դեռ լուծված չէ։