«Սարեցի եմ, սարեցի, ո՞վ կգա ինձ հետ մրցի». Հայոց լեռներից մինչև Օլիմպոսի նոր մեդալներ

2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկված է լեռնամագլցումը: Սա հնարավորություն է տալիս նոր մարզիկներին հասնել օլիմպիական բարձրունքների: Այդ առումով հայերը բացառություն չեն: Մերոնք էլ կարող են ունենալ նոր չեմպիոն նոր մարզաձևում:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Գաղտնիք չէ, որ օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր մարզելու կամ դաստիարակելու համար շատ ջանքեր, մարզումներ ու ներդրումներ են հարկավոր:

Շատերին թվում է, որ պատգամավորը լիազորություններ ունի բոլոր բնագավառներում. Ջուլֆալակյան

Բայց հիմա բնությունն էլ կարող է օգնել մեզ ավելի հեշտ ճանապարհով հասնել մարզական բարձրագույն նվաճումների:

Իսկ հիմա պատկերացրեք, որ օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալը հնարավոր է առանց մեծ ներդրումների, բայց բնականաբար տքնաջան աշխատանքով ու մարզումներով: Եվ որպես ժամանակակից մարզադահլիճ մարզիկի համար մարզվելու վայրը դառնալու է լեռնային Հայաստանը:

ԵՊՀ լեռնամագլցման ակումբի ղեկավար Սուրեն Ստեփանյանի խոսքերով, Ջերմուկում ակումբի մարզումների ժամանակ մի պատանի պարզապես հետաքրքրվել է թե ինչո՞վ են իրենք զբաղվում, ցանկություն է հայտնել նույնպես մագլցել ու հեշտությամբ ու վարպետորեն հաղթահարել արգելքը:

Հայ ըմբիշները Ֆրանսիայից կվերադառնան 6 մեդալով, որոնցից 4-ը ոսկե

Զավեշտ կարող է թվալ, բայց ստացվում է, որ մենք պոտենցիալ չեմպիոններ կարող ենք ունենալ մեր երկրի լեռնային հատվածներում բնակվող բոլոր բնակավայրերում:

Բացի այդ, ոչ մեծ փորձ ունեցող մեր լեռնագնացներն Իրանում անցկացված մրցումներում երեք օրվա ընթացքում բարելավել են իրենց արդյունքը 3-5 վայրկյանով՝ զարմացնելով բոլոր մասնագետներին: Արդյունքների նման բարելավման հասնելու համար այս մարզաձևում արդեն մեծ հաջողությունների հասած երկրներում հարկավոր է լինում առնվազն 6 ամիս, եթե ոչ ավելի:

Նորից ստացվում է, որ բնությունն է օգնում հայերին օլիմպիական նոր բարձրունքների հասնելու համար:

Ակամա հիշում եմ հայտնի երգի խոսերը. Սարեցի եմ, սարեցի, ո՞վ կգա ինձ հետ մրցի…

Մրցողներ կլինեն, բայց հաղթելու իրական հնարավորություններ ունենք:

Տարիքը չպետք է խոչընդոտ դառնա ֆուտբոլիստի համար. Լևոն Պաչաջյան

Դե այդ դեպքում ինչի՞ չօգտագործենք նման հնարավորությունը: Լավ մարզվելու համար բնական պայմաններ ունենք, մնում է ունենալ «պատ» կոչվածը, որի վրա անցկացվելու են օլիմպիական մրցումները:

Սուրեն Ստեփանյանի խոսքերով ժամանակակից մրցումների համապատասխան պատը, որի վրա արդեն կմարզվեն կոնկրետ մրցումների համար արժե ԱՄՆ 25 հազար դոլար, գումարած համապատասխան սարքավորումները, որոնք այնքան էլ թանկ չեն: Նորից ստացվում է, որ լեռնագնացների համար շատ մեծ ներդրումներ անել հարկավոր չէ: Մարզիկներ ունենք, բնությունն օգնում է մարզվել, ու շատ քիչ բան է հարկավոր մեր լեռներից Օլիմպոսի գագաթը հաղթահարողներ հասնելը: Համոզված եմ՝ ցանկություն էլ ունեք, մնում է կատարենք քայլ առաջ, չէ որ քայլը մերն է: