Լոս Անջելեսում մեկնարկում է 61-րդ Grammy-ին. Կոնստանտին Օրբելյանը մասնակիցներից է

Կոլեկտիվը կարծում է, որ այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 10-ին, Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը:

Բրունո Մարսի «That's What I Like»-ը՝ «Գրեմմի» լավագույն երգ. իսկ Մանսուրյա՞նն ու Օրբելյա՞նը

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրվել է Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացրել է հայտնի «Դելոս» ընկերությունը։

«Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի, առավել ևս՝ Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ մաեստրո Կ․ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար», - գրված է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի Facebook-ի էջում։

Օպերայի անձնակազմը գրառման մեջ շնորհավորել է Օրբելյանին այս կարևոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելու և մասնակցելու կապակցությամբ և մաղթել, որ նորանոր ձեռքբերումներն ու ստեղծագործական նվաճումները մշտապես ուղեկցեն նրան։