ՌԱԴԻՈ

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է կառավարության ներկայացրած ծրագրին, պետական ապարատի օպտիմալացման գործընթացին և պետական ծառայող-հանրություն ընկալումներին։
Sputnik

Արամյանը կարծում է, որ պետական համակարգի աշխատակիցների ցածր վարձատրությունը մասնագետներին կմղի մասնավոր հատված։

«Սա պետք է մտահոգի բոլորիս»,– ասում է նա։

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Նախկին նախարարը նշում է` բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի։