Ռուսաստանում բնակվող Ժորա Դրմիյանի երեք ցլերը կանգնել են դատարանի առաջ։ Այս անհեթեթ պատմությունը պատահել է ուղիղ չորս տարի առաջ, բայց հայ տղամարդու «ճանաչում» բերած տեսանյութը կրկին սկսել է տարածվել համացանցում։
Դրմիյանի հարևանուհին դատի է տվել Դրմիյանի ցլերին իր կովին բռնաբարելու համար։ Կինն ասել է, որ իր կովն արածել է դաշտում, երբ Դրմիյանի ցլերը հարձակվել են կենդանու վրա։ Կինը վստահեցրել է` կենդանին այնքան է տուժել, որ այդպես էլ մնացել է դաշտում, իսկ հետո ստիպված է եղել կովին սպանդանոց ուղարկել։
Դատարանը որոշել է, որ 61-ամյա Դրմիյանը պարտավոր է 31 հազար ռուբլի վճարել կովի «խմբակային բռնաբարության» համար։ Տղամարդն այդքան գումար չի ունեցել, և որոշվել է Դրմիյանի թոշակից գումար գանձել (7 ամիս շարունակ ընդհանուր գումարի 50 տոկոսը)։
Այս պատմության պատճառով Սամարսկոյե գյուղը երկու ճամբարի է բաժանվել։ Ոմանք կարեկցում են ցլերի սեփականատիրոջը, ոմանք էլ` Վալենտիա Յակուշևային։ Կինն արդեն նոր կով է գնել, բայց վախենում է կենդանու «կուսության» համար։