Ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են քննարկել Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Չեմեզովը

Ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։

Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, Դավիթ Տոնոյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր»,–գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ` փետրվարի 7–ին, աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա։