ՌԱԴԻՈ

«Ես իմ հեղափոխությունը վաղուց եմ արել». Արտո Թունջբոյաջյան

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում երաժիշտ, Armenian Navy Band ֆոլկ խմբի հիմնադիր, Գրեմմի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը պատմել է, թե ինչպես արեց իր սեփական հեղափոխությունը «թավշյայից» դեռ 20 տարի առաջ, ինչու ներկա չգտնվեց Գրեմմի մրցանակաբաշխությանը և ինչ դեր ունեցավ Armenian Navy Band-ը հայաստանյան երաժշտության զարգացման վրա:
Sputnik

Թունջբոյաջյանը նաև ներկայացրեց «Մեկ մարդ՝ մեկ դոլար» հայեցակարգը, որը պետք է ուղղվի Հայաստանում արդյունավետ նախագծերի ստեղծմանը և գործարկմանը: Արտիստը հուսով է, որ յուրաքանչյուրի չնչին մասնակցությամբ հնարավոր է ձևավորել հեռամետ տեսլական և համազգային մտածողություն:

Հաղորդավար` Կարեն Ավետիսյան։