ՌԱԴԻՈ

Նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով տրամադրելու քայլը մեծ օգնություն է ոլորտին. Գրիգորյան

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակում խոսում է նոր սերնդի ՀԴՄ-ները 60 հազար դրամով ՓՄՁ-ներին տրամադրելու քայլերի ու սահմանին մինչև 25 կգ բեռն առանց մաքսատուրքի անցկացնելու մասին։
Sputnik

Սամսոն Գրիգորյանի խոսքով` ոլորտը դրական է արձագանքել նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով տրամադրելու կառավարության նախաձեռնությանը, այդ քայլը վաղուց սպասված էր։

Հակառակ պարագայում նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամով գնելը կարող էր բեռ դառնալ միկրո ձեռնարկությունների համար, եթե դրանք աշխատելուց մի որոշ ժամանակ անց որոշեին փակվել։

Գրիգորյանն անդրադառնում է նաև սահմանին մինչև 25 կգ բեռն առանց մաքսատուրքի անցկացնելու թեմային` նշելով, որ մարդկանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե 25 կիլոգրամի սահմաններում կարելի է անցկացնել ցանկացած իր։

Սամսոն Գրիգորյանը նշում է, որ խոսքը վերաբերում է միայն անձնական օգտագործման իրերին, որոնք չպետք է լինեն նախատեսված վաճառքի համար։