Հաջիևի այցի հաշվետվության առաջին կտորը. ի՞նչն է մատնում «Թուրանի» խմբագրին

«Թուրան» ադրբեջանական ռեսուրսի խմբագիր Շահին Հաջիևը, որի երևանյան այցը մեծ աղմուկ բարձրացրեց, սկսել է հրապարակել այցելության մասին իր հաշվետվությունը։ Այն սկսվեց Հաջիևի ոչ միանշանակ հայտարարություններից՝ կապված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության հետ։ Թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը պարզաբանեց իրավիճակը Sputnik Արմենիայի համար։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Ադրբեջանական «Թուրան» ռեսուրսի խմբագիր Շահին Հաջիևի երևանյան այցը մեծ արձագանք ստացավ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Մեզ մոտ բուռն քննարկումները դեռ շարունակվում են, ու հավանաբար դեռ կշարունակվեն։ Հիմա դրանք կապված կլինեն արդեն «Թուրանում»  Հաջիևի տպավորությունների հրապարակման հետ։

Իսրայելից Բաքու գնացող դրոնների ֆոնին. ինչո՞ւ է Կատարում Երևանը հիմա դեսպանատուն բացում

Այն, ինչ արդեն կարդացել ենք, վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելությանն  ու Ցեղասպանության հերքման Թուրքիայի ավանդական դիրքորոշումների շարադրմանը։ Հաջիևի կեցվածքը մեծ մասամբ հասկանալի է, ու գրեթե ամբողջովին համապատասխանում է սպասումներին։ Մյուս կողմին ծանոթանալու համար Sputnik Արմենիան դիմեց թանգարանի ղեկավար Հարություն Մարությանին։

Սկզբում Հաջիևի խոսքերի մասին։ Նա գրում է, որ ՀՀ ԱԳՆ–ում հավատարմագրվելուց հետո հաղորդագրություն է ուղղել հուշահամալիրի տնօրեն Հարություն Մարությանին` խնդրելով հարցազրույց տալ «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ։ Պարոն Մարությանը հրավիրել է նրան թանգարան, սակայն հրաժարվել է հարցազրույցից՝ հայտնելով, որ բոլոր հարցերին կպատասխանի աշխատակիցը։

Հաջիևի խոսքով` թանգարանում զբոսավարը հայտնել է, որ միայն նմուշներն է ներկայացնելու, ու բոլոր հարցերին համառոտ պատասխաններ է տվել. «Չգիտեմ», «Չեմ կարող ասել»։ Հաջիևն ասում է, որ ցուցադրություններն արգելվում էր նկարահանել։ «Այս նմուշները մասնավոր հավաքածուներից են, ու դրանց տերերը դեմ են, որ դրանք լուսանկարվեն», – ասել է զբոսավարը։

Թող Իսրայելը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինյանը չի փչացնի հարաբերությունները Իրանի հետ

Հետո Հաջիևը անդրադառնում է պատմության հարցերին, նշելով, որ 1915 թվականի թեման առկա էր հայ քաղաքական ու հասարակական գործիչների հետ բոլոր հարցազրույցներում։ Շփվելով նրանց հետ` Հաջիևը հետևյալ դիտողությունն  է անում. «Զենքը ձեռքին սեփական անվտանգության համար պայքարող ցանկացած ժողովուրդ հպարտանում է թափված արյունով ու չի թաքցնում, որ կռվել ու զոհել է իր քաղաքացիների կյանքերը։ Հայերի մոտ այլ կերպ է. «թուրքերը պարզապես մեկուկես միլիոն անմեղ զոհ` կին ու երեխա են սպանել», – գրում է նա։

Հարցին`ինչու են հայ զինծառայողները զենքը շրջել սեփական կառավարության դեմ ու օգնել Ռուսաստանին, ինչ դերակատարություն են ունեցել հայերին ըմբոստության դրդող արևմտյան տերությունները, որոնք խռովարարներին զենք ու գումար էին մատակարարում, Հաջիևի խոսքով, հայերի չափազանց բուռն ու բացասական արձագանք է հետևում, ու մի պատասխան է հնչում. թուրքերը վաղուց էին ծրագրում վերացնել հայ ժողովրդին` Թուրքիան քրիստոնյաներից մաքրելու համար։ 

Թանգարանի ղեկավար Հարություն Մարությանը մանրամասն պարզաբանումներ տվեց Շահին Հաջիևի հնչեցրած ամեն հարցի շուրջ։ Մարությանն ասաց, որ ադրբեջանական լրագրողները (թանգարանում Հաջիևն ուղեկցորդների հետ է եղել) դիմել են նրան թանգարան այցելելու, նկարահանում անելու ու հետո «1915 թվականի իրադարձությունների» թեմայով հարցազրույց տալու խնդրանքով։

Ադրբեջանական Turan–ի խմբագրի հայաստանյան այցի արձագանքները. մենք ամաչելու բան ունե՞նք

Թանգարանի այցելության հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, իսկ նկարահանման պահով Մարությանը պատասխանել է, որ բոլոր ցուցանմուշները չէ, որ կարելի է նկարել, ու դա վերաբերում է բոլոր այցելուներին, ոչ թե միայն ադրբեջանցի լրագրողներին։ Համեմատության համար Մարությանը օրինակ է բերել Հոլոքոստի թանգարանները (մասնավորապես` Վաշինգտոնում), որտեղ նկարահանումը խստորեն արգելվում է։ Ավելին` որոշ նմուշներ նկարելու թույլտվությունը ադրբեջանցի հյուրերը պետք է բարի կամքի դրսևորում համարեին։

Մարությանի խոսքով` հարցազրույցը մերժելու երկու պատճառ կար։ Նախ՝ այն  օրը, երբ Հաջիևը թանգարան էր այցելում, նա կարևոր հանդիպում ուներ, որը վաղուց էր ծրագրված։ Հետո էլ՝ Մարությանն անկեղծորեն խոստովանում է, որ չէր ուզում հարցազրույց տալ։ Նա պարզաբանում է, թե ինչու։

«Արդեն երեսուն տարի է տեսնում ու կարդում ենք` ինչպես է «Թուրան» գործակալությունը այս կամ այն սուտ տեղեկությունները տարածում (Հայաստանի ու հայերի հետ կապված թեմաներով – խմբ.), ինչպես են մոնոպոլացվում այդ տեղեկությունները։ Այդ պատճառով վստահ չէի, որ խոսքերս ճշգրիտ կփոխանցվեն ու չեն աղավաղվի։ Այդպիսի վերաբերմունքը իրենց իսկ գործողությունների հետևանքն է», – ասաց Մարությանը։

Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի. Մակրոն

Ինչ վերաբերում է իբր թե հարցերին պատասխանելուց հրաժարված զբոսավարին, Մարությանն ասում է, որ  բոլոր հարցերին պատասխանելու վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, բայց այն պայմանով, որ դրանք վերաբերելու են բուն ցուցադրությանը։ Արդյունքում անպատասխան է մնացել Հաջիևի միայն մեկ հարց։

Իսկ «զննող հայացքով հատուկ ծառայության ներկայացուցիչը» թանգարանի սովորական աշխատակիցն է եղել. նրանք երեքն են, այդ աշխատակիցները ուղեկցում են խմբերին աշխարհի ցանկացած թանգարանում։ Այո, նա հուշում էր զբոսավարին, թե կոնկրետ որ ցուցանմուշը չի կարելի լուսանկարել, բայց դա սովորական պրակտիկա է, ոչ թե հատուկ Բաքվից ժամանած հյուրերի համար «անվտանգության միջոց»։

Հետո Մարությանն անցավ Հաջիևի շարադրության պատմական հատվածին։ Անհասկանալի է` ում հետ է Հաջիևը խոսել ու ով է Հայաստանում պատասխանել նրան, որ «թուրքերը պարզապես մեկուկես միլիոն անմեղ զոհ` կին ու երեխա են սպանել»։ Մարությանն ասում է, որ այստեղ ավելորդ բառ կա` «պարզապես», սպանում էին ոչ թե «պարզապես», այլ լավ մշակված ու հստակ իրագործված ծրագրով։

Եթե ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան

Այստեղից են աճում նաև մեկ այլ ստի ոտքերը, իբր «հայ զինծառայողները շրջել են զենքը սեփական կառավարության դեմ»։ Ստացվում է, որ հայ զինվորականները ապստամբություն էին բարձրացրել օսմանյան կառավարության դեմ։ Իրականում հայ զինվորականները մոտ 60 հազարն էին, նրանք բաշխված էին տարբեր ռազմական միավորումների միջև, ոչ մի ազգային, հայկական ստորաբաժանում չկար։

Օսմանյան բանակում  ծառայող հայերին զինաթափել էին, նրանցից աշխատավոր ջոկատներ էին կազմել, հետո գրեթե բոլորին ոչնչացրել։ Այլ բան է, որ փրկվածները ինքնապաշտպանության հայկական ջոկատներ են մտել ու կռվել են թուրքերի դեմ։ Ու դրանք հենց ինքնապաշտպանության ջոկատներ էին, որոնք հենց պաշտպանվում էին, ոչ թե օգնում էին Ռուսաստանին ու առավել ևս դրանք արևմտյան տերությունների գումարները չէին ստանում։

Մարությանը խորհուրդ է տալիս պարոն Հաջիևին հաշվի առնել «ինքնապաշտպանություն» ու «ըմբոստություն» բառերի նշանակության տարբերությունը. այն զգալի է։ Ու եթե քո վրա հարձակվում են, դու ստիպված ես պաշտպանվել, դա ակնհայտ ու բնական է։ Ընդհանրապես Օսմանյան կայսրության դեմ «հայկական ըմբոստության» մասին միֆը թուրքական մերժողական քաղաքականության գաղափարախոսության հեղինակների հորինվածքն է։

Հետխավիարային դիվանագիտություն.Ադրբեջանն ու Թուրքիան ԵԽԽՎ–ում խմբակցություն են ստեղծել

Վերջում Հարություն Մարությանը հիշեցրեց, որ վաղուց առաջարկում է լրացնել ապրիլի 24–ի անունը` «Հայոց ցեղասպանության զոհերի ու պաշտպանողական մարտերի հերոսների հիշատակի օր»։ Այսպես ճշմարտությունն ավելի ամբողջական է, հակառակ դեպքում հայ ազգը որպես զոհ է ներկայանում, բայց հայերը նաև պաշտպանվում էին և դա երբեմն վատ չէր ստացվում։ 

Շնորհակալություն հայտնենք պարոն Մարությանին ու կրկնենք. այո, թուրքերը ծրագրել էին Հայոց ցեղասպանությունը, նախապես էին ծրագրել։

Եվս մեկ դիտարկում, սա արդեն իմ կողմից։ Չե՞ք նկատել, որ թուրքական կողմը արդարացնում է Ցեղասպանությունը «օսմանների դեմ հայերի ըմբոստությունով»։ Ըմբոստություն չի եղել, բայց ասենք թե՝  եղած լիներ, միթե՞ դա մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությունը կարդարացներ։

XI դարից, երբ Փոքր Ասիայում հայտնվեցին թյուրքերը, այն մարդկանց նախնինները, որոնք հետագայում (ուրիշների օգնությամբ) Օսմանյան կայսրություն ստեղծեցին, հարևանների հետ բոլոր հարցերը ձգտում էին լուծել վերացնելով յուրաքանչյուրին, ում հետ հակասություններ էին առաջանում։

Դա կհաստատեն ոչ միայն հայերը, այլև հույները, բուլղարացիները, արաբները, քրդերը, եզդիները, ասորիները...

Ներեցեք, եթե որևէ մեկին մոռացա. ցուցակը չափազանց երկար է։