ՌԱԴԻՈ

Մարզահամերգային համալիրը պետք է շնչի ամեն օր, ոչ թե համերգից համերգ. Կարեն Ղազարյան

Մարզահամերգային համալիրի նորանշանակ տնօրեն Կարեն Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է համալիրի զարգացման ծրագրերի մասին:
Sputnik

«Համալիրը պետք է ապրի լիարժեք կյանքով, չպետք է լինի մի կառույց, որն աշխատում է համերգից համերգ, պետք է հագեցած լինի առօրյա աշխատանքներով և լինի բազմամարդ ամեն օր»,- ասաց Ղազարյանը:

Ըստ նրա՝ մարզահամերգային համալիրում պետք է լինեն թե՛ մշակութային, թե՛ սպորտային կոլեկտիվներ:

«Կառույցը կոչվում է համալիր հենց նրա համար, որ պետք է լինեն ոչ միայն համերգներ, այլև սպորտային, զվարճանքի և հանգստի համար նախատեսված միջոցառումներ: Շատ մեծ աշխատանք է սպասվում, և ճիշտ չէ, որ այդ կառույցը մնա միայն պետության հույսին, այն պետք է օգտագործել իր ամբողջ ռեսուրսով», - ասում է Ղազարյանը:

Հիշեցնենք` «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը ՄՀՀ տնօրեն է ընտրվել հունվարի 30-ին։ Այս պաշտոնում 20 թեկնածու էր առաջադրվել։