Տոնոյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվար — Sputnik. Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղենիշները։

Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը եւ հետագա համագործակցության ուղենիշները։ Երկուստեք նշվել է ոլորտի կարեւորությունը եւ համագործակցության բարձր մակարդակը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Տոնոյանը վերջին անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։