ՌԱԴԻՈ

Շատերին թվում է, որ պատգամավորը լիազորություններ ունի բոլոր բնագավառներում. Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ ակնկալվում էր, որ մարզիկների ստաժի վերաբերյալ իր հայտարարությունը պետք է դրական արձագանքի արժանանար մարզաշխարհում։
Sputnik

«Մարզիկների ստաժը հաշվարկելու իմ առաջարկը հերոսություն որակելու` բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը կրկնակի տհաճ էր, քանի որ անձամբ ենք ճանաչում միմյանց։ Այդ հարցը կարելի էր քննարկել ոչ թե մամուլում, այլ տետ-ա-տետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Ջուլֆալակյանը։

Նրա խոսքով` այսօր մարզաշխարհի համար թիվ մեկ խնդիրն այն է, որ մարզիկները լինեն միասնական։ Պետք է խուսափել անձերով պայմանավորված մոտեցումներից, ամեն ինչ պետք է հիմնված լինի գաղափարի վրա։

«Մարզիկները, երբեմն, խառնում են օրենսդիրը գործադիրի հետ, այդպիսի տպավորություն է առաջանում այն հարցերից, որոնցով նրանք դիմում են»,–ասում է մարզիկ-պատգամավորը և հավելում, որ շատերին թվում է, որ պատգամավորը լիազորություններ ունի բոլոր բնագավառներում։