Կապիկներ, զեբրեր ու ջայլամներ. աղջիկը հոգատարությամբ է պարուրել որբացածներին. տեսանյութ

Երիտասարդ աղջիկը Զիմբաբվեում ապաստարան է բացել և օգնում է կենդանիներին գոյատևել ու հետո ադապտացվել վայրի բնության մեջ։
Sputnik

Բեյ Փիգորսն ընդունում է որբացած բոլոր վայրի կենդանիներին ու մոր պես հոգ է տանում նրանց մասին։

Ամեն ինչ սկսվել է 2014 թվականին, երբ աղջիկը բաբուինի ձագուկի է բերել։ Այդ ժամանակվանից նրա ապաստարանում եղել են զեբրեր, սուրիկատներ, բուերի ու ջայլամների ձագեր։

Կենդանիներին օգնելու համար նա ստեղծել է Free to be Wild արգելոցը։