Իսպանիայից Հայաստան մարիխուանան հասել է փոստով. ՊԵԿ–ի հայտարարությունը

Փոստային առաքման միջոցով թմրամիջոց ստացած քաղաքացին ձերբակալվել է իր առաքանին ստանալու պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Թմրանյութի տեղափոխման աննախադեպ միջոց. ՊԵԿ-ը կանխել է, Իրանի 2 քաղաքացի կալանավորված է

Քաղաքացին բերման է ենթարկվել այն պահին, երբ «Հայփոստի» բաժանմունքից ստացել է Իսպանիայից իր անվամբ ՀՀ ուղարկված միջազգային փոստային առաքանին: Դրանում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Կ.Հ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրականացվում է նախաքննություն: