ՌԱԴԻՈ

Վենեսուելայի գործընթացում ԱՄՆ–ն գաղափարակիցների խնդիր ունի. Արմեն Պետրոսյան

Արման Վանեսքեհյանն «Օրացույց» հաղորդաշարի շրջանակում արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ զրուցել է վենեսուելական ճգնաժամից ու մերձավորարևելյան տարածաշրջանի գործընթացների զարգացումից։
Sputnik

Պետրոսյանը զարմանալի չի համարում, որ Վրաստանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ճանաչեց և ընդունեց որպես այդ երկրի նախագահ։

«Վրաստանի դիրքորոշումը պայմանավորված է վրաց-ամերիկյան դաշնակցային հարաբերությունների բնույթով։ Վենեսուելայի գործընթացում Ամերիկայի միացյալ նահանգներն ունի գաղափարակիցների և համախոհների խնդիր»,– ասում է Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա տարին թեժ է սկսվել, քանի որ ընթացող իրադարձությունները նախորդ տարվա ոչ պակաս թեժ ավարտի տրամաբանական շարունակությունն է։

Պետրոսյանն անդրադառնում է նաև ամերիկյան պաշտոնյանների այցերին:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի և նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի այցերը տարածաշրջան մի նպատակ ունեին` Միացյալ նահանգների դաշնակից գործընկերներին ստեղծված իրավիճակը, այսինքն` Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու քայլը բացատրելը»,– նշում է արաբագետը։