«Սատանաները» ուզում են գնել նրան. ռուս ֆուտբոլիստի գոլը դարձել է ցանցի մեգահիթ. տեսանյութ

Պինյաևը գեղեցիկ գոլը խփել է մոտ մեկ տարի առաջ, բայց այդ գնդակը նրան մեծ համբավ է բերել սոցիալական ցանցում ֆուտբոլային աքաունթներից մեկում վերջերս կատարած գրառումից հետո։ Հոլովակը մեկ օրում հավաքել է երեք միլիոն դիտում։
Sputnik

Պինյաևը խաղում է «Չերտանովո» ակումբում։ Մեկ տարի առաջ նա լայն հանրությանը հայտնի է դարձել ԲԿՄԱ պատանեկան թիմի դարպասին խփած գոլի շնորհիվ (խաղն ավարտվել է 5։0 հաշվով)։ Գոլի տեսանյութը սոցցանցերում մեկում հավաքել է երեք միլիոն դիտում։

Վերջերս 14–ամյա ռուս ֆուտբոլիստ Սերգեյ Պինյաևը երկօրյա ստաժավորում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»` մեծ տպավորություն թողնելով տեղի մարզիչների վրա։

«Յունայթեդը» հետաքրքրված է խաղացողի ծառայություններով, սակայն մինչև 18 տարեկան պայմանագրի մասին խոսք անգամ լինել չի կարող։