Մոսկվայում կրակել են 12–ամյա Արտակի վրա, նա վերակենդանացման բաժանմունքում է. ԶԼՄ

Երեք տղամարդ ատրճանակով կրակել են այգում զբոսնող 12-ամյա Արտակի վրա։ Տղայի առողջական վիճակի մասին տեղեկությունները ԶԼՄ–ներում հակասական են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Անհայտ անձինք կրակել են Արտակի որովայնին։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն Օնլայն» լրատվական գործակալությունը։

Հրդեհ` Մոսկվայի «աստղային շենքում». 4 մարդ է մահացել, այդ թվում նաև հղի կին

Միջադեպը տեղի է ունեցել Պոդոլսկի այգում, որը գտնվում է Պլեշեևսկի փողոցի մերձակայքում։

Իրավապահ մարմինները հայտնում են, որ առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու փաստով ստուգում է իրականացվում։ Մերձմոսկովյան շրջանում հետախուզվում են երեք չարագործներ։

Ինչպես հայտնում է 360 հեռուստաալիքը, ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳՆ հերքել է այս տեղեկությունը և ներկայացրել տղայի առողջական վիճակը։ Նրանց տվյալներով` տղային զննել են, վնասվածքներն արձանագրվել են (քերծվածքներ են), որից հետո Արտակին տուն են թողել։