ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում կարող էր ԼՂ հակամարտության թեման սպրդել Փաշինյան–Բոլտոն հեռախոսազրույցից

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին է խոսել Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդաշարի շրջանակում։
Sputnik

Քաղաքագետի խոսքով` բանակցային գործընթացի վերսկսմանն արագ տեմպ է տրված, ամեն մեկը փորձում է իր մասով արագացնել գործընթացն ու արդյունք ապահովել:

«Միացյալ նահանգների համար խնդիրը պարզ է, իրենք մեր տարածաշրջանում հարցեր ունեն Իրանի Իսլամական հանրապետության, Մերձավոր Արևելքի , Թուրքիայի հետ կապված: Տեսնում են ռուս թուրքական դաշինքի ստեղծում և փորձում են բոլոր այն հարցերը , որոնք կարող են իրենց խանգարել շատ ավելի կարևոր խնդիրների լուծման համար, փորձում են ավելի շուտ լուծել»,– ասում է Մելիք–Շահնազարյանը:

Ըստ փորձագետի` ղարաբաղյան հակամարտությունն այդ հարցերից մեկն է:

«Միացյալ Նահանգների համար այն որևէ աշխարհաքաղաքական իրավիճակ չփոխող հակամարտություն է : Բայց Իրանի սահմանի շուրջ լարվածությունը թույլ կտա այլ պետություններին մուտք գործել ու ամրապնդել իրենց դիրքերը: Ու հիմա դրա համար Միացյալ նահանգները փորձում է տեմպ տալ ղարաբաղյան հարցի լուծմանը»,– ասում է նա:

Քաղաքագետի խոսքով` մտահոգիչ է, երբ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկում ղարաբաղյան հակամարտության խնդիրը, բայց երկու–երեք օր անց խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու փաստացի քննարկում այդ հարցը:

Մանրամասները` տեսանյութում։