Հայ ըմբիշները Ֆրանսիայից կվերադառնան 6 մեդալով, որոնցից 4-ը ոսկե

Չեմպիոնի կոչումը նվաճեցին Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը հիանալի ելույթներ ունեցավ Ֆրանսիայում։

Ի՞նչ կանի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը, եթե դառնա ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվեց օլիմպիական չեմպիոն Ժան Անրի Դեգլանի անունը կրող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Չի կարելի ասել, որ մրցաշարին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն ըմբիշները, բայց այն որ, մրցումները ներկայացուցչական էին, անառարկելի է:

2019 թվականի առաջին մրցումներում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները շատ լավ ելույթներ ունեցան: Հայաստանը ներկայացնող յոթ ըմբիշներից վեցը կանգնեցին պատվո պատվանդանին:

Չեմպիոնի կոչումը նվաճեցին Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:

Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները Հայաստան կբերեն 6 մեդալ, որոնցից 4 ոսկե։