«Այն օգնող, ոչ թե պարտադրող ու նվաստացնող փաստաթուղթ է», -Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նրա տեղկացմամբ՝ նախարարությունը միայն լրամշակել է այն։ «Փաստաթուղթը վարքագծի կանոններ չի պարտադրում կամ թելադրում։ Սրանք նորմեր են, որոնց միջոցով փորձելու ենք դպրոցում կարգավորել աշակերտ–ուսուցիչ, ուսուցիչ–տնօրինություն հարաբերությունները` աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,–ասաց Արշակյանը։
Հաղորդավար՝ Աննա Վարդանյան: