Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ. ԶԼՄ

Մամուլի տեղեկություններով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ժամ եղել է Հատուկ քննչական ծառայությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Մամուլում տարածված տեղեկություններով, փետրվարի 1-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ժամ եղել է Հատուկ քննչական ծառայությունում։

Մարտի 1–ի գործը սկզբունքային է Հայաստանի, այլ ոչ թե ինձ համար. Փաշինյան

Ինչպես գրում է armtimes.com կայքը, Սերժ Սարգսյանը մոտ 5 ժամ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում` որպես վկա։ Ըստ նույն աղբյուրի` նրա հարցաքննությունը կշարունակվի:

ՀՔԾ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս տեղեկությունը չեն մեկնաբանում:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: