«Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր». Աշոտյանի տպավորությունը եվրոպական այցից

ՀՀԿ նախագահի տեղակալը բազմաթիվ հանդիպումներից հետո եկել է եզրակացության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հայաստանից ամենքը ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունեն։

Երաշխիքներ են պետք. ինչի՞ մասին կխոսեն Փաշինյանն ու Ռոհանին Իրանում

Այս մասին գրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ներկայացնելով եվրոպական հանդիպումներից հետո իր ստացած տպավորությունը:

«Այս օրերի ընթացքում շրջելով եվրոպական տարբեր մայրաքաղաքներով, բազմաթիվ հանդիպումներ ունենալով պատգամավորների, քաղաքական գործիչների եւ տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ, ցավով փաստում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր, որից ամեն մեկը ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունի»,-գրել է Աշոտյանը։

«Անլրջություն, անհասկացվածություն եւ downshifting՝ սա է, ավաղ, եվրոպական քաղաքական շրջանակների իրական վերաբերմունքը մեր երկրին իշխանափոխությունից հետո»,-ցավով նշում է Արմեն Աշոտյանը։

Նա արձանագրում է, որ մեկ տարվա ընթացքում Մերկել-Փաշինյան երկու այցելություններից ծնված ընդամենը մեկ՝ պոլիտեխնիկների միջեւ համագործակցության մասին պայմանագիրը, դրա մի փոքր, բայց անհերքելի ապացույցներից է։