Դուբայն աշխատանքի համար է, Հայաստանը` հանգստի. իրաքցի խոհարարը մեծ ծրագրեր ունի այստեղ

Իրաքյան հայտնի շեֆ խոհարար Աշրաֆ Աբու Զայդին գրավել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն ու Հյուսիսային պողոտան։ Նա Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունի։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը պարզապես ստեղծված է հանգիստ, հանդարտ կյանքի ու հիանալի հանգստի համար։ Մեր երկրից հենց այսպիսի տպավորություն է ստացել իրաքյան շեֆ խոհարար Աշրաֆ Աբու Զայդը։

Զայդը երրորդ անգամ է Երևանում. առաջինն անգամ նա Հայաստան է եկել ռեստորանի հիմնադիրների հետ բացումից առաջ, երկրորդ անգամ`  ռեստորանի բացմանը, և այդ ժամանակ նա երկու ամիս Երևանում է անցկացրել։ Հիմա էլ «Բաբելոն» ռեստորանում հանդիպում է անցկացնում ու իրաքյան ավանդական ուտեստների համտես կազմակերպում։

«Ուզում ենք ծանոթացնել հայերին իրաքյան խոհանոցին։ Կարծում եմ` մեր խոհանոցն այստեղ կսիրեն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զայդը։

Դուբայն աշխատանքի համար է, Հայաստանը` հանգստի. իրաքցի խոհարարը մեծ ծրագրեր ունի այստեղ

Զայդը պատահական չի սկսել խոհարարությամբ զբաղվել։ Նրա ծնողները ընտանեկան բիզնես ունեին` հրուշակեղենի փոքրիկ խանութ։ Զայդը ջանասիրությամբ օգնում էր մորն այդ հարցում, բայց հասուն տարիքում խոհարարության այլ ուղղություն ընտրեց ու շեֆ դարձավ։

Նա սկսել է Սիրիայի ռեստորաններից, հետո Դուբայ է տեղափոխվել։ Այսօր նա ԱՄԷ–ի խոհարարների ասոցիացիայի անդամ է, նաև Դուբայի շեֆերի ասոցիացիայի տնօրենի տեղակալ։ Հարցին, թե ինչն է նրա մասնագիտության մեջ ամենադժվարը, Զայդը ժպիտով պատասխանում է. «Եթե սիրում ես գործդ, բոլոր բարդությունները հաղթահարելի են»։

Դուբայն աշխատանքի համար է, Հայաստանը` հանգստի. իրաքցի խոհարարը մեծ ծրագրեր ունի այստեղ

«Այնպես եմ աշխատում, որ յուրաքանչյուր հաճախորդ հիշի պատրաստածս ուտեստի համը։ Սա է հաջողության գաղտնիքը»,– ասաց Զայդը։

Իրաքյան շեֆի սիրելի ուտեստը իտալական պաստան է, որը նա պատրաստում է իր հաստատությունում արաբական խոհանոցի տարրերով։ Ընդհանրապես նա սիրում է փորձարկումներ անել, խառնել տարբեր խոհանոցները։ Հաջորդ անգամ նա Հայաստան է բերելու նոր ուտեստների բաղադրատոմսեր` հայկական ու իրաքյան խոհանոցի հիման վրա։

«Գիտե՞ք` հայկական լահմաջոն, հայկական աղցանները Դուբայում մեծ տարածում ունեն։ Ի դեպ, ես ձեզ մոտ ձուկ, խաշ ու մանթի փորձեցի։ Առաջիկայում ռեստորան եմ բացելուԴուբայում, անպայման ճաշացանկում հայկական մանթի կներառեմ», – ասաց Զայդը։

Հայաստանը տպավորել է Զայդին, նա պատրաստ է պարբերաբար վերադառնալ մեր երկիր, քանի որ նրա կարծիքով, ի տարբերություն Դուբայի, որը հարմարավետ է աշխատանքի համար, մեր երկիրը ստեղծված է հանգստի համար։