Հայաստանը Ռուսաստանից նոր Սու-30ՍՄ կստանա 2020 թվականին. ԶԼՄ

Պայմանագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանը Ռուսաստանից չորս նոր Սու-30ՍՄ կստանա 2020 թվականին:

ՍՈՒ–30ՍՄ–ը Հայաստանում. ցուցադրական «շքեղությո՞ւն», թե՞ ՌՕՈՒ զարգացմանն ուղղված քայլ

Ինչպես տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը» Հայաստանը Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ  4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը կստանան 2020 թվականին: Կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և  ռուսաստանյան ներքին գներով:

Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի շրջանակում: Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար։ Այսպիսի պայմանները իսկական նվեր կարելի է համարել:

«Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Պայմանագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում: