Սարաֆյանի մասնակցությամբ ֆիլմը սկանդալի կենտրոնում է, իսկ նա նոր լուսանկարներ է հրապարակել

Անժելա Սարաֆյանի ու Զաք Էֆրոնի մասնակցությամբ նոր ֆիլմը մոլագար Թեդ Բանդիի մասին է։ Ֆիլմի հեղինակներին մեղադրում են գլխավոր հերոսին չափազանց հմայիչ դարձնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը մասնակցել է «Գեղեցիկ, վատ, չար» նոր ֆիլմի պրեմիերային։

Ֆիլմն ամերիկյան մոլագար Թեդ Բանդիի մասին է, որի զոհերի թիվը հասել է 30–ի։

Դերասանուհին ֆիլմի պրեմիերայից մի քանի լուսանկար է հրապարակել։

Սարաֆյանի երկրպագուները գովեստով լի մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։

Ոմանք խոստովանել են, որ ապրել են այն նահանգում, որտեղ ապրել է մոլագարը, նույնիսկ անձամբ են ճանաչել Բանդիին ու նրա ազգականներին։

Պետք է նշել, որ ֆիլմի թրեյլերը քննադատության մեծ ալիք է բարձրացրել։ Շատերը կարծել են, որ ռեժիսորը չափազանց ռոմանտիկ է ներկայացրել մարդասպանին, որը դաժանաբար սպանել է մարդկանց։ Հնարավոր է` պատճառն այն է, որ գլխավոր դերակատարը Զաք Էֆրոնն է։ Նա իր կարիերան սկսել է Disney–ում, հետո նկարահանվել է տարբեր կատակերգություններում։