Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են

ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. ի՞նչ է ասել նախկին նախագահը

Հիշեցնենք, որ գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն հայտարարություն կանի

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։