Հաագայում տեղի ունեցած պայթյունից մահացածը հայ է

Հաագայի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել շենքի ճակատային հատվածի փլուզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հաագայում տեղի ունեցած պայթյունից զոհվածը ազգությամբ հայ է։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

Հաագայում մոտ 100 օր տևած պատարագն ավարտվել է. Թամրազյանները կմնան Նիդեռլանդներում

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996 թ.-ին ծնված ազգությամբ հայ է։ Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,–գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Հիշենենք, որ հունվարի 27–ին Նիդեռլանդների Հաագա քաղաքի շենքերից մեկում պայթյուն էր որոտացել, որի պատճառով տեղի էր ունեցել շենքի ճակատային հատվածի փլուզում։ Նախնական տեղեկությամբ` փլուզման պատճառը գազի արտահոսքն է։

Պայթյունի հետևանքով 10 մարդ հոսպիտալացվել էր։ Վերջին տուժածին փլատակների տակից հանել են հունվարի 28–ին։