Քաղաքային իշխանությունը կանոնակարգում է ծառայողական ավտոկայանատեղերի խնդիրը։ Նախօրեին մոտ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն են ստացել: Այդ տարածքների մեջ Շահումյան հրապարակն այլևս չի մտնի։ Հրապարակները պետք է լինեն և ծառայեն որպես հրապարակներ, սա քաղաքապետի մոտեցումն ու պնդումն է։ Իսկ ոլորտը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը ակնկալում է ճանապարհային ոստիկանության աջակցությունը և հետևողականությունը:
Հաղորդավար` Աննա Վարդանյան։