Տղամարդը, որի պատճառով Սանկտ Պետերբուրգ–Անթալիա չվերթն իրականացնող «Ռուսաստան» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում, ձերբակալվել է երեկ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։
Նա ծեծել է ավիաընկերության աշխատակիցներին, դրանից հետո նրան կապել են սպասարկող անձնակազմի համար նախատեսված նստատեղին։
Տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Աերոֆլոտի»` Սուրգուտ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի օդանավակայանում։ Թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ և պահանջել է փոխել ինքնաթիռի ուղղությունը։ Դատարանը երկու ամսով կալանավորել է նրան։