ՄԱԿ–ի ծրագրերի իրականացման հարցում Ռուսաստանն առանցքային գործընկեր է Հայաստանում

Հայաստանում Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ նախագծեր են իրականացվում առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության, աղետների դեմ պայքարի, հիվանդություններին հակազդելու, ինչպես նաև աղքատության դեմ պայքարի ոլորտներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մոսկվայի ցուցաբերած աջակցության մակարդակով, որը դրսևորվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտում նպատակներին հասնելու համար, Հայաստանն առաջին տեղում է արտասահմանյան գործընկերների շարքում։ Այս մասին հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Երևանում ՌԴ դեսպանատանը կազմակերպած «Միջազգային զարգացմանն աջակցելու ոլորտում ՌԴ գործունեության մասին» սեմինարի ընթացքում։

Կյանքը շարունակվում է. ֆիլմ սահմանամերձ գյուղում ապրողների խնդիրների և երազանքների մասին

Նրա խոսքով` Ռուսաստանը հետևողականորեն ընդլայնում է աջակցությունը ուղղված արտասահմանյան գործընկերների՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտում իրենց նպատակներին հասնելուն։

«Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ, ԵԱՏՄ երկրները, որոնք ավանդաբար սերտ տնտեսական, մշակութային կապեր ունեն մեր երկրի հետ։ Նրանց շարքում, իհարկե, առաջին տեղում է Հայաստանի Հանրապետությունը», – նշեց Կարասինը։

Հայաստանում այդ ծրագիրը, նրա խոսքով, իրականացվում է երկկողմանի և բազմակողմանի հիմքով։ Երկկողմանի ծրագրերի պարագայում նպատակային ֆինանսական դրամաշնորհներ են հատկացվում, ապրանքների և ծառայությունների անհատույց մատակարարումներ են իրականացվում, մատչելի վարկեր տրամադրվում։

Բազմակողմանի աջակցությունն իրականացվում է միջազգային ինստիտուտների, ՄԱԿ–ի կառույցների հետ փոխգործակցությամբ։

«Հայաստանում Ռուսաստանի ֆինանսական աջակցմամբ տարբեր նախագծեր են իրականացվում առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանման, աղետների դեմ պայքարի, ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդություններին հակազդելու, ինչպես նաև աղքատության դեմ պայքարի ոլորտներում», – ասաց Կարասինը։

«Կանխատեսելիություն է պետք». Կարասինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին

ՄԱԶԾ–ի հետ Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում Հայաստանի տարածքում մի շարք նախագծեր են իրականացվում, այդ թվում ուղղված գյուղական շրջանների զարգացմանը։ Այդ նպատակով 5 մլն դոլար է հատկացվել։ Եվս 3 մլն դոլար ուղղված է զբոսաշրջության զարգացմանը։

UNAIDS–ի գծով աշխատանքներ են տարվում ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի վերահսկման ու կանխարգելման ոլորտում։ Նախագծի իրականացման համար 6 տարվա ընթացքում 16 մլն դոլար է հատկացվել։ 20 մլն–ից ավելի կազմում է դպրոցական սննդի հետ կապված կայուն զարգացման ոլորտում ՄԱԶԾ–ի ընդհանուր բյուջեն։

«2016 թվականից UNICEF–ի մանկական հիմնադրամի բյուջեի համար հատկացվել է 60 հազար դոլար նեոնատալ (նորածինների բժշկական խնամքի) ծառայությունների զարգացման համար: Հաջողությամբ իրականացվում են նախագծեր UNIDO, FAO ոլորտներում», – նշեց Կարասինը։

Նա հույս հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքականությունն այդ ուղղությամբ կամրապնդի երկու երկրների դաշնակցային գործընկերությունը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշեց, որ ԱՊՀ տարածքում ՌԴ գործունեությունը, և մասնավորապես, Հայաստանի նման «մտերիմ» երկրում, միջազգային դաշտում տարվող աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Կարասինը խոսեց «Վերին Լարսի» այլընտրանքային նախագծի մասին

«ՄԱԿ–ի համակարգի ներկայացուցիչների հետ լավ փոխգործակցություն է հաստատվել։ Կարծում ենք, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաջողության առյուծի բաժինը իրենց է պատկանում։ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել նրանց հետ և աջակցել ծրագրերի իրականացմանը», – ասաց Կոպիրկինը։

ՄԱԿ–ի համակարգի համար Հայաստանում Ռուսաստանը առանցքային և ռազմավարական գործընկեր է դարձել։ Երևանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպն ավելացրեց, որ վերջին տարիներին Ռուսաստանն աջակցել է  ՄԱԶԾ մի շարք ծրագրերի իրականացմանը։

2010 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի աջակցության ընդհանուր ծավալը ՄԱԿ–ի գծով շուրջ 50 մլն դոլարի է հասել։