Հայաստանն ավելի ապահով երկիր է, քան Ադրբեջանը. ամենաապահով երկրների վարկանիշ

Տարածաշրջանի ամենաապահով երկիր է ճանաչվել Վրաստանը, ամենաանապահովը` Թուրքիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանը 62–րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաապահով երկրների վարկանիշում` Global Finance ամսագրի վարկածով։

Տարածաշրջանում ամենաապահով երկիրը Վրաստանն է (49–րդ տեղ)։ Ադրբեջանը 71–րդ հորիզոնականն է զբաղեցնում, Իրանը` 77–րդ, Թուրքիան` 107։

Ջիհադ ողջ Արևմուտքին. որն է ահաբեկիչների հաջորդ թիրախը

128 պետությունների ամենաապահով երկրների վարկանիշում առաջատար են Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան։

Ամենավտանգավոր երկրներն են Գվատեմալան, Եմենն ու Ֆիլիպինները։

Հետխորհրդային տարածքում ամենաանվտանգ երկիրը Էստոնիան է (17). Ռուսաստանը 108-րդ տեղն է զբաղեցրել, ԱՄՆ–ն 65 տեղում է։

Հետազոտության մեջ հաշվի են առնվել ռազմական հակամարտությունների առկայությունը կամ դրանց առաջանալու ռիսկը, բնական աղետների սպառնալիքն ու քաղաքացիների անձնական անվտանգությունը։