Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Ամեն օր Սարի Թաղի մի շարք տների բնակիչներ վախով են քնում՝ անհանգստանալով, որ հանկարծ գիշերը տունը կարող է փլուզվել։ Նրանք գրում են հնարավոր բոլոր ատյաններին, սակայն խնդիրը չի լուծվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սարի Թաղի բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց տները կարող են մի ակնթարթում փլվել։  Պատերը ծածկված են մանր ճեղքերով, հատակը 30-40 աստիճան անկյան տակ թեքվել, աստիճանները վտանգավոր են դարձել, իսկ շատ դռները չեն բացվում խախտված շրջանակների պատճառով։

Միայն վերջին ամսվա ընթացքում մի փողոցի վրա երկու փլուզում է եղել։ Դժբախտությունը պատահել է արցախյան պատերազմի վետերան Սուրեն Հակոբյանի տանը հունվարի 3-ի առավոտյան։ Սարի Թաղի 18 փողոցում գտնվող N81 տունը, որտեղ բնակվում է Հակոբյանների ընտանիքը, սկսեց թղթե տնակի նման քանդվել։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Պատն ընկել է անմիջապես քնած Սուրենի և նրա որդու վրա։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել, սակայն կահույքն արդեն վերականգնել հնարավոր չէ։ Այժմ 7 հագուց բաղկացած ընտանիքը ստիպված ապրում է մեկ փոքրիկ սենյակում. մյուս երկուսում ապրելը պարզապես վտանգավոր է։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Ինչպես պատմեց Սուրենի հայրը` Մարտիկը, տունը դեռևս 2007 թվականին է վթարային ճանաչվել, սակայն քաղաքապետարանի, քաղաքաշինության նախկին նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության ներկայիս կոմիտեի հետ բյուրոկրատական նամակագրություն է իրականացվում մինչ օրս։

ԱԻՆ–ը ընտանիքին խորհուրդ են տվել անհապաղ լքել տունը։ Բայց ընտանիքը գնալու տեղ չունի. նոր բնակարանի հույս Հակոբյանները չունեն, թեև խոստացել են տրամադրել այն։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

«Մենք արդեն չգիտենք, ինչ անել։ Երեք անչափահաս թոռ ունենք, որդիս` արցախյան պատերազմի մասնակից է, մի՞թե նորմալ կյանքի արժանի չենք», – ասաց Մարտիկը։

Նույն փողոցի 68 տանը նույնպիսի իրավիճակ է. ճաքած պատեր, անհարթ հատակ և կարմիր ժապավեն, որով ԱԻՆ աշխատակիցները մեկուսացրել են սենյակներից մեկը։

Այն ապրելու համար բացարձակ պիտանի չէ, քանի որ գտնվում է վտանգի էպիկենտրոնում. հաջորդ փլուզումը կանխատեսվում է հենց այդ տեղում։ Բնակիչները խոհանոց են գնում նախապես մշակված և առավել անվտանգ երթուղով։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Կենտրոնական մուտքն ամբողջությամբ փակված է, և ընտանիքը ստիպված դուրս ու ներս է անում ննջասենյակի միջով, որտեղ վթարային ելքն է։

«Հիմնական կոնստրուկցիայի մի մասը փլուզվել է հունվարի 23-ին, երկրորդը` 24-ին, և արդեն հունվարի 25-ին փլուզվել է հիմքը։ Գրունտային ջրերը աստիճանաբար քանդեցին մեր տունը։ Մտավախություն ունենք, որ 10 կամ 15 օրվա ընթացքում տան մի մասն ամբողջությամբ կփլուզվի», – նշեց Սևակը, որն այս տանն ապրում է ևս 6 հոգու հետ։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Երկու տների բնակիչներն էլ մտադիր չեն հանձնվելու և հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեն իրավիճակը։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Քաղաքապետը, սակայն, դեռ ժամանակ չի գտել նրանց հետ հանդիպելու համար։

Մարությանի համախոհ, ակտիվիստ Լևոն Զաքարյանը կոչ է արել նրան օգնել այդ ընտանիքներին և ժամանակավոր կացարան տրամադրել նրանց։ Մարությանը հայտարարել է, որ ծանոթ է խնդրին, քննարկել է այն. ամեն ինչի պատճառը ստորգետնյա ջրերն են։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

«Խնդիրն այդ երկու տներով չի լուծվում, այն պետք է համակարգային լուծում ստանա։ Մենք արդեն քննարկել ենք, ինչպես կարելի է լուծել գրունտային ջրերի հարցը և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է քաղաքապետը։

Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդիկ Շաքարյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այդ փողոցում սողանքներ կան և տները վթարային վիճակում են։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Փորձաքննությունը ցույց է տվել, որ 31 տուն գտնվում է երրորդ և չորրորդ կարգի վթարային վիճակում։ Սակայն փլուզումները տեղի են ունենում ոչ միայն սողանքների և ընդերքային ջրերի պատճառով, այլև շինարարական չափանիշների խախտումների։ Նրա խոսքով` հավաքված նյութերը ինժեներաերկրաբանական փորձաքննություն նշանակելու համար ուղարկվել են Քաղաքաշինության պետական կոմիտե։

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

Շաքարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը դժվար իրավիճակում է հայտնվել, քանի որ խնդիրը լուծելու համար մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջվում, իսկ քաղաքապետարանը նման միջոցներ չունի։

Ավելին, չկան ծրագրեր Սարի Թաղի անկայուն գրունտի խնդիրը լուծելու և բնակիչներին տարհանելու համար։