Ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը պարզել է, որ ղազախական ընկերություն արդեն գրասենյակ է ձեռք բերել Երևանի կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Այս մասին գրում է «Հրապարկ» օրաթերթը։

Հայաստանում բենզինն էժանանում է, թեև ՌԴ-ում այն թանկանում է. պատճառները կպարզի ՏՄՊՊՀ-ն

«5-6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան»,– նշված է հոդվածում։

Թերթը տեղեկացել է, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան և արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։

Ըստ «Հրապարակ» թերթի` ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է` զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։