Ինչպես է տղամարդը բոլորի աչքի առաջ գողանում թանկարժեք կտավը. տեսանյութ

Զավեշտալի գողության կադրերը հրապարակվել են։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը որոշ ժամանակ կանգնում կտավի առաջ, իսկ հետո վերցնում ու առանց շտապելու հեռանում։
Sputnik

ՆԳՆ–ն հրապարակել է Տրետյակովյան պատկերասրահի տեսախցիկների նկարահանած կադրերը, որոնցում երևում է` ինչպես է երեկ իրականացվել տարօրինակ գողությունը։

Մոսկվայի ոստիկանությունը Մերձմոսկովյան շրջանում արդեն ձերբակալել է Տրետյակովյան պատկերասրահից Արխիպ Կուինջիի «Այ–Պետրի։ Ղրիմ» կտավի գողության մեջ կասկածվող 31-ամյա տղամարդուն։