Դուք մեր երկրի վիրաբույժներն եք. բժիշկներն ու նախարարը` զինվորի կողքին

ՀՀ Առողջապահության նախարարը և մի շարք հայ բժիշկներ շնորհավորել են Հայոց բանակի 27–ամյակը։
Sputnik

Տեսանյութն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ամեն բժիշկ` իր նեղ մասնագիտացմանը համապատասխան խոսքերով շնորհավորել է ՀՀ ԶՈւ–ի բոլոր զինծառայողներին` նրանց համարելով մեր երկրի սիրտը, ողնաշարն ու երկրի վիրաբույժները։

Իսկ նախարար Թորոսյանը իր երախտագիտությունն է հայտնել հայ զինվորի` խաղաղ ու բարի առավոտների համար։