Տոնոյան. «Առողջական խնդիրներով զորակոչիկների ներկայությունը բանակում խնդրահարույց է»

ՀՀ կառավարությունը մտադիր է փոփոխություններ իրականացնել առողջական ոչ լուրջ խնդիրներով բանակ զորակոչելու մասին շուրջ 1 տարի առաջ ընդունված օրենքում:
Sputnik
Տոնոյան. «Առողջական խնդիրներով զորակոչիկների ներկայությունը բանակում խնդրահարույց է»

Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի զինված ուժերում ծառայեն առողջները: Այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով առողջական խնդիրներով բանակ զորակոչելու մասին դեռ նախկին կառավարության օրոք ընդունված օրենսդրական կարգավորումներին:

Երբ կարող են ծնողները տեսնել բանակային որդիներին, և քանի օրով կարող են զինվորները տուն գալ

«Կառավարության որոշումներով հիմա կարգավորվելու է այդ հարցը: Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ մարդ ենք զորակոչում, ինչը խնդրահարույց է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում կառավարությունը փորձելու է առողջական ոչ լուրջ խնդիրներով զինակոչիկների համար ծառայության նոր ձևաչափ գտնել:

Ինչ վերաբերում է բանակում առկա ոչ կանոնադրական հարաբերություններին ու քրեական կարգերին, Տոնոյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է դրանք արմատախիլ անելու համար: Նրա խոսքով`այդ նպատակին են ուղղված նաև բանակում կատարվող փոփոխությունները: