Ճամպրուկները ճանապարհորդության են մեկնել. զավեշտալի տեսանյութ Թուրքիայից

Facebook–ի հայկական տիրույթում մեծ տարածում է ստանում տեսանյութը, որը նկարահանել է հայաստանցի զբոսաշրջիկը Թուրքիա այցելության ժամանակ։ Նրա օբյեկտիվում է հայտնվել հորդառատ անձրևի հետևանքն ու ճամպրուկների զավեշտալի ճանապարհորդությունը։
Sputnik

Ճամպրուկները քաղաքի փողոցներով  ինքնուրույն ճանապարհորդության են մեկնում, ու դա չի կարող չծիծաղեցնել նույնիսկ ամենախիստ դիտողին։ Օգտատերերը սրամտում են, մոռանալով, որ դա աղետի հետևանք է, իսկ ճամպրուկները որսացող տղամարդը լուրջ կորուստներ տանող բիզնեսմեն։

Մանրամասները դիտեք տեսնյութում։