Կյանքը շարունակվում է. ֆիլմ սահմանամերձ գյուղում ապրողների խնդիրների և երազանքների մասին

Հայկուշիկն ապրում է սահմանամերձ համայնքում։ Նրանց տունն ու խաղողի այգին հակառակորդի թիրախում են, բայց Առաքելյանների ընտանիքը չի վհատվում։
Sputnik

Հայկուշիկն իր ընտանիքի հետ ապրում է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Նրանց տունը գտնվում է գյուղի ամենավտանգավոր հատվածներից մեկում․ գրեթե բոլոր կողմերից թիրախավորված է հակառակորդի կողմից։

Ցորեն ցանեք, փող ստացեք. վարչապետը խոստանում է խրախուսել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Մի քանի տարի առաջ, երբ նա դեռ կաթով էր սնվում ու օրվա մեծ մասը քնած էր, արթնացավ կրակոցի ձայներից ու սկսեց լաց լինել։ Փամփուշտները խոցել էին նրա պատուհանն ու սենյակի պատը։ Թաքնվեցին ստորգետնյա ապաստարանում, որը կառուցել էր պապը՝ 90-ականների թեժ մարտերի ժամանակ։ Այդ օրերին թաղի ժողովուրդը հենց այստեղ էր գալիս  ու այդ մի քանի մետրանոց պատսպարանում ոտքի վրա անցկացնում գիշերը։ Պապն ու նույնիսկ Հայկուշիկի ավագ եղբայրը դա լավ են հիշում։

Կրակոցների պատճառով ընտանիքը չի կարողանում մշակել  խաղողի այգին։ Երբ նկատում են Հայկուշիկի հորն ու պապին՝ սկսում են կրակել։ Սակայն նրանք էլ չեն վախենում, չեն նահանջում, գյուղն էլ այնքան շատ են սիրում, որ չեն էլ մտածում լքելու մասին։

Սահմանամերձ գյուղի երեխաները մեկնեցին Խորվաթիա

Ավելին, Հայկուշիկի մայրը ` Անուշիկ Ադամյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի հաջողակ շահառուներից է։ Նա ջերմոց է հիմնել ու բանջարեղեն է աճեցնում։

Այսպես ընտանիքը դիմակայում է բոլոր սպառնալիքներին ու դժվարություններին։ Ավելին, Հայկուշիկն ու տան մյուս անդամները սրտի տրոփյունով սպասում են ընտանիքի նոր անդամին՝ երրորդ երեխային, ում Դավիթ կանվանեն։