ՌԱԴԻՈ

Սևանից շարունակում են սիգ գողանալ, ինչպե՞ս է հնարավոր լուծել հարցը. Սաթիկ Բադեյան

Բնապահպան, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդաշարի ընթացքում խոսում է Սևանում սիգի ձվադրման շրջանում իրականացվող ապօրինի որսի մասին՝ անդրադառնալով այն չարաշահումներին ու կոռուպցիոն սխեմաներին, որոնք նպաստում են որսագողությանը:
Sputnik

«Քաղաքական կամքի առկայության պարագայում հարցը կլուծվի, մինչդեռ չարաշահումները շարունակվում են»,- նշում է բնապահպանը:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է զեկուցագիր, որում նշված են մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի:

Հաղորդավար`Մանվել Մարգարյան։