Մաեստրո Մանսուրյանը լրագրողների համար նվագեց «Աշնան արևը»

Երկու օր անց մաեստրո Տիգրան Մանսուրյանը կդառնա 80 տարեկան։ Այսօր նա շփվել է լրագրողների հետ` առանց կաշկանդվելու պատմել, թե ինչու է մինչև հիմա անդադար սովորում, ինչպիսի նվեր կուզեր ստանալ և ինչպես է բացահայտել «նոր» Չեխովին։
Sputnik

Հմայելով բոլորին իր գերերկրային հանգստությամբ, հիրավի ազնվականական պահվածքով և բարեհոգությամբ` մաեստրոն, իհարկե, չկարողացավ մերժել մամուլի խնդրանքը։

Դիտեք տեսանյութը, թե ինչպես է «Աշնան արևի» ստեղծողը լրագրողների համար նվագում իր սիրելի ստեղծագործություններից մեկը։