ՌԱԴԻՈ

ՀԴՄ «դիկտատուրայի» հաստատումը կարելի է իրագործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում

ՀԴՄ կտրոն տրամադրելու և պահանջելու մշակույթը դեռևս արմատավորված չէ: Այսպես է կարծում Sputnik–ի հոյւրը` ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության , ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:
Sputnik

Բոլորը պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է այս խնդրին` ընդգծելով, որ մարդիկ նախկինում հարկ չեն վճարել, հարկային տեսուչին փող են տվել, հիմա հարկային տեսուչին փող չեն տալիս և հարկն էլ պետք է վճարեն: «ՀԴՄ «դիկտատուրայի» հաստատումը կարելի է իրագործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում», -վստահեցնում է Ինտերակտիվի հյուրը: ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը միաժամանակ ներկայացրել է նոր սերնդի ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանները, որոնք նախորդ փուլերի համեմատ շատ ավելի ճկուն են և մշակվել են ձեռներեցի վրա լրացուցիչ հոգս չդառնալու տրամաբանությամբ:

Հաղորդավար`Լուսինե Մկրտչյան։