Գագիկ Սուրենյանը վստահեցնում է` մի քանի օրից գարնան շունչ կզգանք

Հայաստանի գլխավոր օդերևութաբանի գրառումից կարելի է եզրակացնել, որ հունվարին վերջին Հայաստան այցելած գարունը կարճ չի տևի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երկու օրից Հայաստանում եղանակը կտաքանա։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 27-ից սկսած` մարտ ամսվա շունչ կզգաք»,– գրել է նա։

Նրա գրառմանը հաջորդել են հիացական մեկնաբանությունները։ Ոմանց հետաքրքրել է նաև, թե մարտյան շունչը քանի օր կտևի։ Սուրենյանն առայժմ չի պատասխանել այդ հարցին, սակայն ՀՀ ԱԻՆ–ի կայքում հրապարակված տվյալների համաձայն` հունվարի 27-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 8-10 աստիճան տաքության, Արցախում` 12-16 աստիճանի։