Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզներն սկսեն որակապես բարձրանալ. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ:
Sputnik

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակը՝ ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը: 

Շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում:

Մանրամասները՝ քաղաքապետարանի տրամադրած տեսանյութում: