Հայաստանին տնտեսական բեկում է պետք. Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews–ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կառավարության առաջնահերթ ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը։ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Euronews–ին։

Նիկոլ Փաշինյանի «դուխովի» նոր չափաբաժինը. ներդրումներն ուրախացրել են վարչապետին

ՀՀ վարչապետը կարծում է, որ դրա համար կառավարությունը պետք է բարելավի գործարար միջավայրը։ Առաջին հերթին պետք է հնարավորինս կրճատել վարչարարությունը։ Երկրորդ` պետք է բարեփոխել Հարկային օրենսգիրքը և նվազեցնել եկամտահարկն ու շահութահարկը։

Եվ վերջապես պետք է օգնել աղքատ քաղաքացիներին, խթանել ինքնազբաղվածությունը։

Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին, ապա, ըստ Փաշինյանի, իշխանությունը չի պատրաստվում կտրուկ փոփոխություններ կատարել։

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար, սա հսկայական շուկա է մեր բիզնեսի համար։ Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ունենք նաև Եվրամիության հետ։ Դա մեզ կօգնի Հայաստանի սոցիալական և քաղաքական կյանքի բարեփոխման մասին համաձայնագիր կնքել»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ Նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյանի հետ։