Սարսափելի կտտանքներ, այրվածքներ և ցավ. Հնդկաստանում նշում են Թայպուսամ տոնը

Դիտեք, թե ինչպես են հնդկական Մուրուգան աստծու հետևորդները խեղում իրենց, որպեսզի շարժեն արյունարբու աստծու բարեգթությունը։
Sputnik

Հարյուրավոր հնդիկները դաշույններով ու երկար ասեղներով ծակում են լեզուները և այտերը, ոտաբոբիկ անցնում թեժ ածուխի վրայով։

Նրանք հավատում են, որ այդպես կկարողանան արժանանալ աստծու ողորմածությանը։ Հնդկաստանից բացի, Թայպուսամ տոնը նշում են նաև Սինգապուրում, Մալայզիայում և Մավրիկիայում։

Փառատոնը նվիրված է Մուրուգանին` «պատերազմի աստծուն», Շիվայի որդուն, որը պայքարում է չար ուժերի հետ։ Նա կախարդական նիզակի օգնությամբ հաղթել է աշխարհն ահաբեկած սատանային։ Դրա պատվին էլ տոնակատարություններ են անցկացնում։

Հավատալիք կա, որ եթե տոնից առաջ մարդը ճիշտ է պահել պահքը, ապա նրա մարմնի վրա արյուն չի հայտնվի։